Մաթեմատիկայի պատասխանների ձևաթուղթ: Ինչպե՞ս լրացնել թվերը

Մաթեմատիկայի պատասխանների ձևաթուղթ: Ինչպե՞ս լրացնել թվերը

 

Եթե դեռ չունեք մաթեմատիկայի միասնական քննության պատասխանների ձևաթղթի նմուշ, ապա կարող եք ներբեռնել ստորև կցված բարձրորակ ֆայլը, տպել և մարզվել քննությունից առաջ։ Հիշեցնեմ, որ ձևաթուղթը պետք է լրացնել սև գելային գրիչով, ինչը, ի տարբերություն մյուս գրիչների (որոնք սովորաբար օգտագործվում են թե՛ դպրոցում, թե՛ տանը), ավելի կոպիտ է և դժվար կառավարվող։ Ուստի խորհուրդ է տրվում մինչև քննությունը փորձել ձևաթուղթ լրացնել տարբեր սև գելային գրիչներով՝ վանդակից դուրս գալու, ուժեղ սեղմելով հաստ գրելու (առատ թանաքի պարագայում գրվածքը կարող է անընթեռնելի լինել, այլ կերպ ասած՝ լղոզված), «դողացող» X նշան կամ թիվ գրելու և այլ խնդիրներից խուսափելու համար։

 

Թվերը վանդակներում ճիշտ տեսքով լրացնելու համար դիտեք ստորև կցված նկարը․

 

ֆայլերը ներբեռնելու համար անցեք հղումով։

Եվ հիշե՛ք, որ ամենապարզ բաներում սխալվելը ավելի հեշտ է, քան բարդերում, քանի որ մենք հաճախ բավարար ուշադրություն չենք դարձնում դրանց՝ կարծելով, որ դրանք այնքան ակնհայտ են, որ հատուկ վերաբերմունքի կարիք չունեն։

 

Շնորհակալություն ուշադրության համար։

Arsen Mejlumyan

Հեղ.՝ Arsen Mejlumyan

Հրապարակվել է ՝ 05 Հուն 2025