Ընդհանուր դրույթներ և պայմաններ
Սույն «Ընդհանուր դրույթներ և պայմանները» (այսուհետ՝ «Դրույթներ») կարգավորում են dimordi-uxecuyc.am կայքի (այսուհետ՝ «Կայք») օգտագործումը: Կայքը նախատեսված է պետական ավարտական և միասնական քննություններ հանձնող աշակերտներին և դիմորդներին մաթեմատիկայի խորքային վիդեոդասեր և այլ ուսումնական նյութեր առաջարկելու համար: Կայքն առաջարկում է վիդեոդասեր, վիդեոդասերի փաթեթներ, թեստեր, թվային գրքեր (PDF և LiveBook) և համայնքային հարթակ՝ ուսանողների փոխգործակցության համար:
1. Ընդհանուր պայմաններ
1.1. Կայքը մատուցում է ծառայություններ միայն այն օգտատերերին, ովքեր ընդունում և պահպանում են սույն Դրույթները:
1.2. Կայքը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են բարելավել իրենց գիտելիքները մաթեմատիկայի ոլորտում՝ ծանոթանալով խնդիրների լուծման ոչ ստանդարտ և արդյունավետ մեթոդներին:
1.3. Կայքն առաջարկում է ծառայություններ՝ պայմանով, որ օգտատերը գրանցվի և ստեղծի անձնական հաշիվ:
2. Գրանցում և օգտատիրոջ հաշիվ
2.1. Կայքից ամբողջությամբ օգտվելու համար անհրաժեշտ է գրանցում:
2.2. Գրանցման ժամանակ օգտատերը պետք է լրացնի վավեր էլեկտրոնային հասցե և ստեղծի գաղտնաբառ: Հնարավոր է նաև գրանցվել Google կամ Apple հաշվի միջոցով:
2.3. Էլ․ հասցեով գրանցման ժամանակ տարիքը նշելը պարտադիր է՝ կայքի ծառայությունները և առաջարկները բարելավելու համար:
2.4. Գրանցվելուց հետո օգտատերը ստանում է «ուսանող» կարգավիճակ և անձնական պրոֆիլ, որտեղ արտացոլվում են են ձեռք բերված բոլոր ծառայություններն ու դասընթացները:
2.5. Օգտատերը կարող է ցանկացած պահի ջնջել իր հաշիվը՝ դադարեցնելով ծառայություններից օգտվելը (նախկինում կատարված վճարումները տվյալ դեպքում չեն վերադարձվում):
3. Ծառայություններ
3.1. Կայքն առաջարկում է վիդեոդասեր, վիդեոդասերի փաթեթներ, թեստեր, թվային գրքեր և համայնքային հարթակ:
3.2. Համայնքային հարթակը նախատեսված է համապատասխան դասընթացներ ձեռք բերած ուսանողների համար՝ հարցեր տալու, քննարկումներ ծավալելու և շփվելու համար:
3.3. Համայնքային հարթակներին միանալը կամավոր է և իրականացվում է բացառապես օգտատիրոջ նախաձեռնությամբ (հասանելիությունն ավտոմատ չի տրամադրվում): Առանձին դասընթացներին վերաբերող թեմատիկ համայնքներին կարող են միանալ միայն տվյալ դասընթացը ձեռք բերած ուսանողները: Միևնույն ժամանակ, Կայքում գործում է «Խառը քննարկումներ» համայնքը, որը բաց և հասանելի է բոլոր գրանցված օգտատերերի համար՝ անկախ որևէ դասընթաց ձեռք բերելու հանգամանքից:
3.4. Օգտատերերը կարող են գնահատել մատուցված ծառայությունների որակը գնահատման համակարգի (աստղերի) միջոցով և (կամ) թողնել մեկնաբանություններ:
4. Օգտատերերի պարտականություններ
4.1. Օգտատերերը պարտավոր են հարգանքով վերաբերվել միմյանց, հեղինակին և կայքի ադմինիստրացիային՝ բացառելով վիրավորանքն ու ոչ պարկեշտ վարքագիծը:
4.2. Խստիվ արգելվում է համայնքում տարածել կեղծ տեղեկատվություն, կասկածելի հղումներ, գովազդ կամ ոչ պարկեշտ բովանդակություն ունեցող նյութեր:
4.3. Կանոնների խախտման և անպարկեշտ պահվածքի դեպքում կայքի ադմինիստրացիան իրավունք ունի առանց նախազգուշացման արգելափակել օգտատիրոջ հասանելիությունը համայնքներին և զրկել նրան մեկնաբանություններ թողնելու հնարավորությունից:
5. Վճարումներ և գումարի վերադարձ
5.1. Կայքի միջոցով վաճառվող ապրանքների (թվային բովանդակություն և ինտելեկտուալ սեփականություն) բնույթից ելնելով՝ միանվագ վճարումով ձեռք բերված վիդեոդասերի և փաթեթների գումարի վերադարձն իրականացվում է միայն սահմանափակ պայմանների պահպանման դեպքում։
5.2. Օգտատերը կարող է պահանջել գումարի վերադարձ վճարումը կատարելուց հետո 24 ժամվա ընթացքում, բացառապես այն դեպքում, եթե համակարգի տվյալներով արձանագրված է, որ նա չի դիտել գնված նյութերի ընդհանուր ծավալի 5%-ից ավելին:
5.3. Եթե արձանագրվում է, որ օգտատերը մուտք է գործել և սպառել է դասընթացի զգալի մասը կամ ծանոթացել է տրամադրված նյութերին, ապա թվային ծառայությունը համարվում է պատշաճ մատուցված, և վճարված գումարը վերադարձի ենթակա չէ:
5.4. Գումարի վերադարձի մանրամասն ընթացակարգը և լրացուցիչ պայմանները ներկայացված են «Գումարի վերադարձի քաղաքականություն» փաստաթղթում:
6. Պատասխանատվության սահմանափակում
6.1. Կայքի սեփականատերը պատասխանատվություն է կրում միայն հարթակի անխափան աշխատանքի և դասընթացների հասանելիության հետ կապված տեխնիկական խնդիրների լուծման համար:
6.2. Կայքի սեփականատերը պատասխանատվություն չի կրում օգտատերերի միջև ծագած վեճերի, վճարային համակարգերում օգտատիրոջ կողմից թույլ տրված սխալների կամ քննությունների ընթացքում ուսանողների գրանցած անհատական արդյունքների համար:
6.3. Հեղինակը տրամադրում է բարձրորակ ուսումնական նյութեր, սակայն չի կարող երաշխավորել ուսանողի վերջնական առաջադիմությունը, քանի որ այն կախված է անհատական աշխատանքից:
7. Գաղտնիություն և տվյալների պաշտպանություն
7.1. Օգտատերերի անձնական տվյալները մշակվում և օգտագործվում են միայն կայքի կրթական ծառայությունների բարելավման և ներքին առևտրային ռազմավարություններ մշակելու նպատակով:
7.2. Հավաքագրված տվյալները խստագույնս պաշտպանված են, չեն վաճառվում և չեն փոխանցվում երրորդ անձանց (բացառությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի):
8. Մտավոր սեփականություն
8.1. Կայքում տեղադրված բոլոր տեսանյութերը և այլ բացառիկ նյութեր հանդիսանում են Կայքի սեփականատիրոջ բացառիկ մտավոր սեփականությունը, և դրանց նկատմամբ հեղինակային իրավունքը ծագում է ստեղծման պահից։ Դրանք խստորեն պաշտպանված են Հայաստանի Հանրապետության «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքով։ Կայքում կարող են կցվել կամ օգտագործվել նաև այլ հեղինակների ստեղծած նյութեր (օրինակ՝ որոշ PDF ֆայլեր կամ գրականություն),որոնք կիրառվում են բացառապես կրթական և տեղեկատվական նպատակներով. այդ նյութերի հեղինակային իրավունքները պատկանում են իրենց օրինական սեփականատերերին, և Կայքը որևէ կերպ չի հավակնում դրանց հեղինակությանը։
8.2. Կայքի ցանկացած բովանդակության (կամ դրա մի մասի) չարտոնված վերարտադրումը, տարածումը, ներբեռնումը (բացառությամբ դրա համար նախատեսված նյութերի) կամ պատճենումն արգելվում է և կարող է հանգեցնել իրավական պատասխանատվության:
9. Օրենքներ և վեճերի լուծում
9.1. Կայքի օգտագործման հետ կապված բոլոր հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ:
9.2. Կողմերի միջև ծագած վեճերը և տարաձայնությունները լուծվում են փոխադարձ բանակցությունների և համերաշխության ճանապարհով:
9.3. Բանակցությունների միջոցով համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը ենթակա են լուծման Հայաստանի Հանրապետության դատական կարգով:
10. Դրույթների փոփոխություն
10.1. Կայքի սեփականատերը իրավունք է վերապահում միակողմանիորեն փոփոխել, լրացնել կամ թարմացնել սույն Դրույթները ցանկացած պահի:
10.2. Էական փոփոխությունների դեպքում օգտատերերը կտեղեկացվեն էլեկտրոնային փոստի միջոցով կամ կայքում համապատասխան ծանուցմամբ:
11. Հետադարձ կապ
11.1. Հարցերի, բողոքների և առաջարկությունների դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին: