Հաճախ տրվող հարցեր

Դրանք բոլորը արդեն լուծված են և քիչ-քիչ կավելանան կայքում։ Պարզապես կայքում տեսանյութերի անխափան աշխատանքի (առանց արգելակումների և ընդհատումների՝ տեսանյութերի բացելը) համար անհրաժեշտ է դրանք օպտիմալացնել, ինչը յուրաքանչյուր տեսանյութի համար բավականաչափ ժամանակ է պահանջում։

Ամեն ինչ կախված է Ձեզնից։ Խնդիրներին տրված են մանրամասն լուծումներ, ուստի ուշադիր դիտելու դեպքում ամեն ինչ կհասկանաք։ Եթե ջանք չխնայեք՝ բացի տեսանյութերը դիտելուց, ինքնուրույն մտածեք և լուծումները գրառեք, ապա Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Միշտ հիշեք, որ նույնիսկ լավագույն մաթեմատիկոսը սթրեսի ժամանակ կամ լարված վիճակում կարող է տարրական սխալներ թույլ տալ, իսկ ավելի բարդ երևույթների մասին խոսելն արդեն ավելորդ է։

Որքան շատ ժամանակ տրամադրեք, այնքան ավելի լավ արդյունք կստանաք։ Իմ կարծիքով՝ առնվազն 1,5 տարի է հարկավոր։ Քանի որ քչերին է հաջողվում 1 տարի պարապելով գերազանց արդյունքների հասնել, իսկ մեծամասնությունը կարճ ժամանակ անց մոռանում է անցածը (կես գիտելիք, կես անգիր վարժանք), տարվելով բուհական կյանքի եռուզեռով։

Քանի որ ավարտական քննությունների թեստերի առաջադրանքները կազմվում են շտեմարաններում առկա առաջադրանքների հիման վրա (տե՛ս ուղեցույցը), ուստի վիդեոդասերը դիտելը հիմնարար անհրաժեշտություն է նաև այդ աշակերտների համար։

Այո, քանի որ դրանցում առկա են տարաբնույթ տեսողական և լսողական բացատրություններ, որոնք հեշտացնում են յուրացնել դասը: Սակայն կարևոր է ոչ միայն դասերը դիտել, այլև՝ ինքնուրույն աշխատել, կրկնել և կիրառել սովորածը: Այսպիսով, վիդեոդասերը կարող են լինել գիտելիք ձեռք բերելու հզոր գործիք, սակայն հաջողության հասնելու համար անհրաժեշտ է նաև անձնական նվիրվածություն և համառություն: Այն, ինչին ես հասել եմ, հասել եմ վերջին տարիներին՝ ինքնակրթությամբ, և ինձ համար ոչ մի առաջադրանքի լուծում էական բարդություն չի առաջացնում, բացառությամբ վատ շարադրված տեքստերի և իրականությունից կտրված պահանջների։

Քանի որ առաջադրանքների ընդհանուր քանակը շատ մեծ է, իսկ իմ կողմից ավելացվող լրացուցիչ տեսանյութերը միասնական փաթեթի տարողությունը կդարձնեն ահռելի, հնարավոր են տեխնիկական խնդիրներ (օրինակ՝ կայքի դանդաղ աշխատանք): Այդ իսկ պատճառով մոտակա ժամանակներում զերծ կմնամ միասնական փաթեթի գաղափարից, բայց յուրաքանչյուր շտեմարանի համար առանձին փաթեթ ստեղծելը իրական է։

Բացի ուսուցիչների համար նախատեսված պրոմո կոդերից (իմանալ ավելին), որոնք զեղչակտրոններ են աշակերտների համար, զեղչեր կլինեն նաև տարբեր տոների և հիշատակի օրերի առթիվ, ինչպիսիք են՝ Ամանորը և Սուրբ Ծնունդը, Բանակի օրը, Մայրենի լեզվի օրը, Կանանց միամսյակը (այդ ընթացքում ընկած ապրիլի 2-ը, Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը), Սուրբ Զատիկը, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Մայիսի 9-ը, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Վարդավառը, Վերափոխումն Սուրբ Աստվածածնի, Գիտելիքի և դպրության օրը, Խաչվերացը, Անկախության տոնը, Սեպտեմբերի 27-ը, Ուսուցչի օրը, Թարգմանչաց տոնը, Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետների դիմակայունության օրը, Ցեղասպանությունների դատապարտման և կանխարգելման օրը և այլն։ Պրոմո կոդերի ի հայտ գալու պահից տոնական զեղչերը կլինեն միայն հատուկ տոներին։

Քանի դեռ կայքում վճարային համակարգեր ինտեգրված չեն (ֆինանսական խնդիրներ), կայքի ներսում գնում կատարել չեք կարող։ Որքան շուտ աջակցեք, այնքան արագ կբացվի կայքում վճարումներ կատարելու հնարավորությունը։ Յուրաքանչյուր դրամական միջոց կարևոր է գործընթացի արագացման համար։ 
Որևէ դասընթաց ձեռք բերելու համար փոխանցում կատարեք Idram-ին կամ բանկային քարտին և ինձ ասեք Ձեր անուն-ազգանունը կամ էլ․ փոստը, որով գրանցվել եք կայքում՝ տվյալ դասընթացին հասանելիություն ստանալու համար։

Շտեմարանների 3-րդ գլուխների վիդոդասերին սպասողները, միգուցե, երկար սպասեն, քանի որ օգտատերերի մյուս վիդեոդասերին ոչ բավարար ուշադրություն դարձնելու պատճառով՝ նոր վիդեոդասերի ինտեգրումը դառնում է շատ դժվար։

Անուն-ազգանունը՝ ARSEN MEJLUMYAN

Բանկային քարտը՝ 4454 2800 0135 2898

Idram ID։ 780492121

Ո՛չ, քանի որ այդ բաժինները ստեղծվել են դասընթացները դիտող այն ուսանողների համար, ովքեր կցանկանան հղել իրենց մոտ առաջացած հարցերը կամ առաջարկել լուծման այլ եղանակներ։ Մուտքը այդպիսի բաժիններ ըստ ցանկության է և ոչ պարտադիր։ Ինչպես ներկայումս, այնպես էլ ապագայում որևէ դասընթաց ձեռք բերելիս օգտատերը համակարգի կողմից ավտոմատ կերպով մուտք չի ստանում այդ բաժին, բայց ցանկություն հայտնելու դեպքում կարող է։ Այս փոփոխությունը կատարվել է որոշ օգտատերերի «ծպտվածություն» (incognito) ռեժիմը ապահովելու համար։ Այդ մասին կարող եք կարդալ մյուս հարցի պատասխանում։

Կայքի մյուս օգտատերերը կարող են ձեզ տեսնել միայն այն դեպքում, եթե միանաք ինչ-որ համայնքի կամ ինքներդ ձեզ բացահայտեք։ Այսինքն՝ եթե թողնեք մեկնաբանություններ քննարկումների բաժիններում կամ հրապարակայնորեն տաք հարցեր դասընթացների բովանդակության տակ գտնվող «հարցեր» բաժնում, ապա մյուս օգտատերերը նույնպես կկարողանան տեսնել ձեր հարցերը։ Բացի այդ, համայնք մուտք գործած օգտատերերը կարող են տեսնել տվյալ համայնքի անդամների ցուցակը, ինչը, կարծում եմ, մոտ ապագայում կփակվի։ Մնացած բոլոր դեպքերում ոչ մի օգտատեր չի տեսնում մյուսի ներկայությունը կայքում, դրանով իսկ ապահովվելով այն օգտատերերի անտեսանելիությունը, ովքեր ցանկանում են incognito մնալ։ Այլ կերպ ասած՝ Դուք եք, Ձեր պրոֆիլը և տեսանյութերը։