Դասընթացի մասին
Այս վիդեոդասերում ներկայացված են մաթեմատիկայի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 1-ին շտեմարանի (մաս 1, 2017-2018 թթ.) 1-ին գլխի բոլոր բաժինների առաջադրանքների մանրամասն լուծումները։ Վիդեոդասերը հասանելի կլինեն 1 տարի, ինչը, կարծում եմ, բավական կլինի քննություններին լավ պատրաստվելու համար։
Այն եզակի առաջադրանքները, որոնց լուծումները հասանելի են YouTube-ում՝ @dimordiuxecuyc օգտանունով իմ ալիքում, այս հարթակում չեն ներկայացվի։ Այդպիսի յուրաքանչյուր առաջադրանքին նախորդող տեսանյութի սկզբում/վերջում զգուշացրել եմ այդ մասին։ Խորհուրդ եմ տալիս դիտել YouTube-ում առկա տեսական և գործնական բնույթի տեսանյութերը՝ պահպանելով ճիշտ հերթականությունը։
Առաջադրանքների լուծման գործընթացը կազմակերպված է այնպես, որ որոշ հարցեր, որոնք պահանջում են տվյալ թեմայի ավելի խորը ուսումնասիրություն, քննարկվում են 2-րդ և (կամ) 3-րդ գլխի առաջադրանքների լուծումների ժամանակ։ Կարծում եմ, որ այն գիտելիքները, որոնք դուք ձեռք կբերեք այս դասընթացից, իրենց արժեքի համեմատ շատ մատչելի են։
Խնդրում եմ նկատի ունենալ, որ այս գլխի տեսանյութերը հանպատրաստից են նկարահանվել, ուստի դրանք պարունակում են առօրյա խոսակցական և ժարգոնային բառեր (շնորհակալություն ըմբռնման համար)։ Եվ, բացի դա, քանի որ սա առաջին դասընթացն է, որը հասանելի է դարձել կայքում, տեսանյութերը որակապես զիջում են մյուս դասընթացների տեսանյութերին։
Տեսանյութերը բավականին հագեցած են, ուստի խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրը դիտել մինչև վերջ և խուսափել մեծ ընդմիջումներից նոր բաժին սկսելուց առաջ։