Դասընթացի մասին
Այս վիդեոդասերում ներկայացված են մաթեմատիկայի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների 2-րդ շտեմարանի (մաս 2, 2017-2018 թթ.) 2-րդ գլխի բոլոր բաժինների առաջադրանքների մանրամասն լուծումները։ Վիդեոդասերը հասանելի կլինեն 6 ամիս, ինչը, կարծում եմ, բավական կլինի քննություններին լավ պատրաստվելու համար։
Առաջադրանքների լուծման գործընթացը կազմակերպված է այնպես, որ որոշ հարցեր, որոնք պահանջում են տվյալ թեմայի ավելի խորը ուսումնասիրություն, քննարկվում են 3-րդ գլխի առաջադրանքների լուծումների ժամանակ։ Կարծում եմ, որ այն գիտելիքները, որոնք դուք ձեռք կբերեք այս դասընթացից, իրենց արժեքի համեմատ շատ մատչելի են։
Տեսանյութերը բավականին հագեցած են, ուստի խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրը դիտել մինչև վերջ և խուսափել մեծ ընդմիջումներից նոր բաժին սկսելուց առաջ։
