Պրոմո կոդեր ուսուցիչների համար
Օնլայն ուսուցումը վաղուց դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, և «Դիմորդի Ուղեցույց»-ը նպատակ ունի կոտրել կարծրատիպերը, բարելավել կրթության որակը և ընդլայնել հնարավորություններն ու դերը հայկական իրականության մեջ: Եվ այս ամենը չէր կարող իրականություն դառնալ առանց ուսուցիչների:
Ուսուցիչների համար նախատեսված պրոմո կոդերը նպատակ ունեն համատարած դարձնելու «dimordi-uxecuyc.am» ուսուցողական կայքը և @dimordiuxecuyc Յութուբյան ալիքը՝ հասնելու մինչև ամենահեռավոր գյուղեր և երեխաների մաթեմատիկական կրթությանը նոր թափ հաղորդելու համար:
Ինչպես է աշխատում պրոմո կոդը
Ուսուցիչների համար նախատեսված 19%-ոց պրոմո կոդը 10% զեղչ է տրամադրում դասընթացների գնորդներին, այսինքն՝ ուսանողներին, իսկ ուսուցիչները ստանում են կայքի տվյալ դասընթացի վաճառքից ստացվող շահույթի 9%-ը:
Պրոմո կոդը ոչ միայն աշխատում է գնորդի օգտին, այլև՝ միջնորդի: Այս մոտեցումը կօգնի առավելագույնս տարածել դասընթացները և կդառնա ուսուցիչների համար պասիվ եկամուտի աղբյուր:
Կոնֆլիկտներից խուսափելու պայման
Քանի որ պրոմո կոդերը անհատական են, ուսանողի կողմից գնման պահին մուտքագրված պրոմո կոդով էլ որոշվում է, թե որ ուսուցիչը կստանա եկամուտ տվյալ վաճառքից:
Հասկանալի է, որ միևնույն ուսանողը կարող է հանդիպել տարբեր ուսուցիչների կողմից առաջարկվող պրոմո կոդերի: Որպեսզի ուսանողը իրեն անհարմար չզգա որևէ ուսուցչի մոտ, մենք բոլորս պարտավոր ենք խուսափել ուսանողներին ճնշելուց`անկախ սեփական եկամուտի չափից: Ուսանողն ազատ է ընտրելու ցանկացած պրոմո կոդ կամ նույնիսկ հրաժարվելու դրանից, եթե ցանկանա:

Միացեք մեր առաքելությանը
Ստացեք ձեր անհատական պրոմո կոդը և սկսեք վաստակել՝ օգնելով ձեր ուսանողներին հասնել հաջողության մաթեմատիկայում
Դիմել պրոմո կոդի համար