Գումարի վերադարձի քաղաքականություն
Մեր առաջնահերթությունը ձեր գոհունակությունն է, և մենք ջանք չենք խնայում ապահովելու բարձրորակ կրթական ծառայություններ: Սակայն, եթե ինչ-որ պատճառով դուք բավարարված չեք մեր մատուցած ծառայություններով կամ բախվել եք տեխնիկական խնդիրների, մենք պատրաստ ենք դիտարկել վճարված գումարի վերադարձի հարցը՝ հետևելով սույն քաղաքականությանը։
1. Վերադարձի պայմաններ
1․1․ Գումարի վերադարձը հնարավոր է միայն այն դեպքում, եթե միաժամանակ պահպանվել են հետևյալ պայմանները.
- Համակարգի տվյալներով արձանագրված է, որ օգտատերը չի դիտել ձեռք բերված նյութերի ընդհանուր ծավալի 5%-ից ավելին։
- Կայքում առկա են օբյեկտիվ տեխնիկական խնդիրներ (օրինակ՝ տեսանյութերը չեն բացվում կամ աշխատում են արգելակումներով)։
- Մատուցված ծառայությունը բովանդակային առումով էականորեն չի համապատասխանում Կայքում նախապես հայտարարված նկարագրությանը:
1․2․ Վերադարձի պահանջը պետք է ներկայացվի ծառայության գնումը կատարելուց հետո առավելագույնը 24 ժամվա ընթացքում։
1․3․ Վերադարձի գործընթացը սկսելու համար օգտատերը պետք է էլեկտրոնային փոստով ներկայացնի հետևյալ տեղեկությունները.
- Գնման մանրամասները (էլեկտրոնային անդորրագիրը կամ վճարումը հաստատող պատուհանի լուսանկարը/screenshot)։
- Խնդրի հստակ նկարագրությունը (անհրաժեշտության դեպքում՝ կցելով էկրանի լուսանկարներ կամ տեսագրություն, որոնք կփաստեն տեխնիկական խափանումը)։
2. Վերադարձի չենթարկվող դեպքեր
2․1․ Գումարի վերադարձ չի իրականացվում հետևյալ դեպքերում.
- Օգտատերը մուտք է գործել և սպառել է ձեռք բերված վիդեոդասերի ծավալի 5%-ից ավելին:
- Խնդիրն առաջացել է օգտատիրոջ սարքավորման (համակարգիչ, սմարթֆոն, պլանշետ) կամ ինտերնետ կապի անբավարար տեխնիկական հզորության պատճառով:
- Առկա է օգտատիրոջ կողմից սարքավորման կամ բրաուզերի սխալ կարգաբերում, կամ Կայքի ծառայությունների ոչ նպատակային/սխալ օգտագործում:
2․2․ Կայքի անբավարար աշխատանքի վերաբերյալ բողոքները մերժվում են, եթե ախտորոշման արդյունքում պարզվում է, որ մեր սերվերներն աշխատում են անխափան, իսկ խնդիրը տեղայնացված է օգտատիրոջ կապի կամ սարքի մեջ:
3. Վերադարձի գործընթաց
3․1․ Վերադարձի պահանջը ստանալուց հետո Կայքի ադմինիստրացիան կուսումնասիրի խնդիրը և կտրամադրի պաշտոնական պատասխան 24 ժամվա ընթացքում։
3․2․ Եթե պահանջը հաստատվի, գումարը կվերադարձվի բացառապես անկանխիկ եղանակով՝ հետ փոխանցվելով այն նույն բանկային քարտին, որով կատարվել է վճարումը:
3․3․ Կայքի կողմից վերադարձը հաստատելուց հետո գումարի փաստացի մուտքագրումը ձեր քարտին կարող է տևել 1-ից մինչև 5 բանկային օր՝ կախված ձեր քարտը սպասարկող (թողարկող) բանկի ներքին կանոնակարգերից և վճարային համակարգի գործընթացներից։
4. Մեր պատասխանատվությունը
4․1․ Մենք պատասխանատվություն ենք կրում միայն մեր սերվերների և Կայքի տեխնիկական անխափանության համար, որոնք անմիջականորեն ապահովում են ծառայությունների մատուցումը:
4․2․ Մենք որևէ պատասխանատվություն չենք կրում օգտատերերի անհատական սարքավորումների, ինտերնետ կապի անկայունության, երրորդ կողմի ծրագրային ապահովման կամ հակավիրուսային ծրագրերի կողմից առաջացած արգելափակումների համար:
5. Հետադարձ կապ
5․1․ Գումարի վերադարձի վերաբերյալ բոլոր հարցերով, պահանջներով կամ տեխնիկական աջակցության համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ՝ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։
5․2․ Մենք պատրաստ ենք արձագանքել ձեր հարցումներին և ապահովել առավելագույնս արագ ու արդարացի լուծում: