Գործընկերային ծրագիր 10 + 10
Օնլայն ուսուցումը վաղուց դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, և «Դիմորդի Ուղեցույց»-ը նպատակ ունի կոտրել կարծրատիպերը, բարելավել կրթության որակը և ընդլայնել հնարավորություններն ու դերը հայկական իրականության մեջ: Եվ այս ամենը չէր կարող իրականություն դառնալ առանց ուսուցիչների:
Մեր նոր գործընկերային ծրագիրը նպատակ ունի ոչ միայն տարածել «dimordi-uxecuyc.am» ուսուցողական կայքն ու @dimordiuxecuyc Յութուբյան ալիքը, այլև ստեղծել ֆինանսական խրախուսման արդար համակարգ այն մարդկանց համար, ովքեր օգնում են երեխաների մաթեմատիկական կրթությանը նոր թափ հաղորդել:
Ինչպես է աշխատում ծրագիրը
Յուրաքանչյուր ուսուցիչ ստանում է երկու գործիք՝ անհատական գրանցման հղում և 10% զեղչի պրոմո կոդ: Երբ ուսանողը գրանցվում է Ձեր հղումով և գնում կատարելիս կիրառում է պրոմո կոդը, նա ստանում է 10% զեղչ, իսկ Դուք վաստակում եք տվյալ վաճառքից կայքի ստացած եկամտի 10%-ը:
Այս համակցված մոտեցումը շահավետ է թե՛ ուսանողի, թե՛ ուսուցչի համար՝ դառնալով պասիվ եկամտի հուսալի աղբյուր:
Կարևոր պայման
Որպեսզի համակարգը ճանաչի Ձեր միջնորդությունը, չափազանց կարևոր է, որ ուսանողը կայքում գրանցվի հենց Ձեր անհատական հղումով: Եթե ուսանողը շրջանցի հղումը և հասարակ ձևով կայքում գրանցվի ու գնում կատարի, համակարգը չի կարողանա Ձեզ վերագրել այդ վաճառքը:
Միևնույն ժամանակ հասկանալի է, որ նույն ուսանողը կարող է հանդիպել տարբեր ուսուցիչների կողմից առաջարկվող անհատական հղումների և պրոմո կոդերի: Որպեսզի ուսանողը իրեն անհարմար չզգա որևէ ուսուցչի մոտ, մենք բոլորս պարտավոր ենք խուսափել ուսանողներին ճնշելուց`անկախ սեփական եկամտի չափից: Ուսանողն ազատ է ընտրելու ցանկացած հղում կամ նույնիսկ հրաժարվելու դրանից, եթե ցանկանա:

Միացեք մեր առաքելությանը
Ստացեք Ձեր անհատական գրանցման հղումն ու պրոմո կոդը և սկսեք վաստակել՝ օգնելով ուսանողներին հասնել հաջողության մաթեմատիկայում:
Դիմել ծրագրին միանալու համար