Օգտվելու ուղեցույց
Բարի գալու՜ստ։ Այս ուղեցույցը կօգնի ձեզ ծանոթանալ մեր հարթակի հնարավորություններին։
1. Գրանցում և անձնական պրոֆիլ
Գրանցվելով կայքում՝ դուք ստանում եք ուսանողի կարգավիճակ և անձնական պրոֆիլ, որտեղ ցուցադրվում են ձեր անձնական տվյալները, դասընթացները, ծանուցումները և վճարումների պատմությունը։
Կենտրոնական մասում կարող եք տեսնել և փոփոխել ձեր անձնական տվյալները, նշել հավելյալ տեղեկություններ և ընտրել ժամային գոտին։
Պրոֆիլի ձախ սյունակում կարող եք տեսնել 4 հիմնական բաժինները՝
- Անձնական տվյալներ
- Իմ դասընթացները
- Ծանուցումներ
- Վճարման պատմություն
2. Դասընթացներ և հարցուպատասխան
«Իմ դասընթացները» բաժնի ներքևի մասում կարող եք տեսնել առաջարկվող դասընթացները, որոնք դեռ ձեռք չեք բերել։
Կոնկրետ դասընթացի վերաբերյալ հարցերը կարող եք գրել դրա նկարագրության էջում՝ բովանդակության տակ գտնվող «Հարցեր» բաժնում։
3. Փաթեթի ձեռքբերում
Այլ դասընթացների փաթեթ ձեռք բերելու համար օգտվեք «Դասընթացների փաթեթի արժեքի հաշվիչից»։ Ներբեռնեք ձեր ընտրած դասընթացների ցանկը և ուղարկեք [email protected] էլ․ փոստին։
Երբ ստանաք փաթեթի պատրաստ լինելու մասին ծանուցումը, հասանելիությունը բացելու համար կարող եք կատարել վճարում։ Ձեռք բերված դասընթացները կարող եք դիտել պրոֆիլի ձախ սյունակի «Իմ դասընթացները» բաժնի «Վիդեոդասեր» ենթաբաժնում։
4. Համայնքներ և նյութեր
Առաջադրանքների վերաբերյալ ձեզ մոտ առաջացած հարցերը կարող եք գրել համապատասխան համայնքում։ Սակայն մինչև այսօր դեռևս ոչ մի հարց չի տրվել, ուստի, եթե համայնքները շարունակեն ոչ ակտիվ մնալ, ապագայում կփակվեն։
Այլ օգտակար նյութերի ծանոթանալու համար կարող եք անցնել «Հոդվածներ» բաժին։ Հոդվածների շարունակությունն ամենայն հավանականությամբ կլինի առանձին ինտերակտիվ էջերի տեսքով («Հոդվածներ» բաժնից դուրս) կամ կներառվի LiveBook-ներում։ Ներկա պահին աշխատանքներ են տարվում նաև բանաձևերի և փաստերի տեղեկագրքի ստեղծման ուղղությամբ։
5. Թեստեր և զեղչեր
Կայքում՝ «Թեստեր» բաժնում, առկա են որոշ թեստային վարժություններ։
Ի սկզբանե նպատակ կար մաթեմատիկայի ավարտական և միասնական քննությունների թեստեր ստեղծելու, սակայն կրթական ոլորտում հաճախ կատարվող փոփոխությունները և թարմացումները ստիպեցին սպասել նոր քննական կարգերի ձևավորման ավարտին։ Այնուամենայնիվ, միասնական քննությունների մի քանի նմուշ կտեղադրվի այս բաժնում։


















